ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լեհաստանում պայթյունից շենք է փլուզվել, կան զոհեր

Լեհաստանում պայթյունից շենք է փլուզվել, կան զոհեր
09.04.2017 | 15:51

Լեհաստանի հյուսիսում, ակներևաբար գազի պայթյունից, բազմաբնակարան շենք է փլուզվել: Լեհ պաշտոնյաների փոխանցմամբ հինգ մարդ զոհվել է, այդ թվում` երկու երեխա: Չորս մարդու հաջողվել է դուրս բերել փլատակներից և տեղափոխել Սվիբոդժիցե քաղաքի հիվանդանոց:

Հրշեջ ծառայության տվյալներով, պայթյունի պահին շենքում գտնվել է 15 մարդ:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ